ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Վերջին տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Խերսոնի մարզի հարավում գտնվող Խորլի գյուղում իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով 16 կին, 6 տղամարդ և 2 երեխա է զոհվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
«Արդեն պարզվել է, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է 6 տղամարդ, 16 կին և երկու երեխա։ Միևնույն ժամանակ մարմինների նույնականացման և զոհերի ինքնությունը պարզելու գործընթացը շարունակվում է», – ասել է Սալդոն։
Հիշեցնենք` Ուկրաինայի զինուժը Ամանորի գիշերը ԱԹՍ–ներով թիրախային հարված էր հասցրել Սև ծովի ափին գտնվող Խորլի բնակավայրի սրճարանին և հյուրանոցին, որտեղ խաղաղ բնակիչները դիմավորում էին Ամանորը: Հունվարի 1-ն ու 2-ը սգո օրեր էին հայտարարվել տարածաշրջանում:
ՌԴ ՔԿ–ի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի իրականացրած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 29 մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս, տուժել` առնվազն 60 մարդ։ Ահաբեկչության փաստով քրեական գործ է հարուցվել։