ՀՕՊ համակարգերը գիշերը 34 ուկրաինական անօդաչու են խոցել ՌԴ տարածքի վրա. ՊՆ

Անօդաչուների կեսից ավելին խոցվել է Ռոստովի մարզի երկնքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները գիշերը 34 ուկրաինական անօդաչու են խոցել ՌԴ մարզերի և Ազովի ծովի վրա։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ համակարգերը ինքնաթիռատիպ 34 ուկրաինական անօդաչու են որսացել և ոչնչացրել, որից 19-ը` Ռոստովի, 6-ը` Բրյանսկի, 5-ը` Վոլգոգրադի, 1-ական` Բելգորոդի, Կուրսկի և Վորոնեժի մարզերի վրա և 1-ը` Ազովի ծովի վրա»,–ասվում է ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։