ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Երևանում գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի ծննդյան օրը նշվել է ծաղիկներ դնելով և Միխայիլ Օվչիննիկովի «Գրիբոյեդով անունով ճակատագիրը» («Судьба по имени Грибоедов») գրքի շնորհանդեսով:
Գրիբոյեդովի հուշարձանի մոտ հավաքվել էին դրամատուրգի ստեղծագործության երկրպագուները, ռուս դիվանագետներ, հասարակական գործիչներ, ինչպես նաև մարդիկ, որոնք հիշում են հայ ժողովրդին մատուցած նրա ծառայությունները:
«Գրիբոյեդով անունով ճակատագիրը» պարզապես մեծ մարդու կենսագրության մասին գիրք չէ: Այն պատմում է ժամանակի, ընտրության, պարտքի, ծառայության գնի և պատմության առջև անհատի պատասխանատվության մասին: Հայ-ռուսական մշակութային ասոցիացիայի աջակցությամբ հրատարակված գրքում ներառվել են նաև Գրիբոյեդովի երկու ստեղծագործությունները՝ «Աքսորյալները» և «Հատուկ առաքելությունը»:
«Գրիբոյեդով անունով ճակատագիրը» գրքի շնորհանդես. Երևանում հարգել են ականավոր դրամատուրգի և դիվանագետի հիշատակը
© Sputnik
«Գիրքը անցյալ դարի 50-ական թվականներին գրել է Միխայիլ Օվչիննիկովը, որի բարձրաքանդակը զարդարում է Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող տունը: Այն հիմնված է Օվչիննիկովի հավաքած փաստաթղթերի, ինչպես նաև Հայաստանում նրա կյանքի տպավորությունների վրա»,- ասաց Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը:
«Գրիբոյեդով անունով ճակատագիրը» գրքի շնորհանդես. Երևանում հարգել են ականավոր դրամատուրգի և դիվանագետի հիշատակը
© Sputnik
Միջոցառմանը ներկա էր նաև Օվչիննիկովի թոռը՝ Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալության ղեկավար Դմիտրի Պիսարենկոն։
Դմիտրի Պիսարենկո
© Sputnik
«Գրիբոյեդով անունով ճակատագիրը» գիրքը հրատարակվել է Հայ-ռուսական մշակութային ասոցիացիայի աջակցությամբ:
Իր դիվանագիտական գործունեության ընթացքում Ալեքսանդր Գրիբոյեդովին հաջողվել է հայրենիք վերադարձնել Պարսկաստանից ավելի քան ութ հազար հայ ընտանիքների և Թուրքիայից 14 հազար հայերի, որոնք ժամանակին բռնի ուժով տեղահանվել էին և քշվել այդ երկրների խորքեր: