Ֆոն դեր Լեյենը երաշխավորել է Գրենլանդիայի անվտանգությունը

Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը. Արխիվային լուսանկար
Ֆոն դեր Լեյենը նշել է, որ Արկտիկայի անվտանգության հարցերը ավանդաբար ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Գրենլանդիան կարող է հույսը դնել Եվրամիության (ԵՄ) վրա անվտանգության աջակցության համար, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ինչ վերաբերում է Գրենլանդիային, մեկ բան պարզ է. Գրենլանդիան կարող է հույս դնել մեզ վրա՝ քաղաքական, տնտեսական և ֆինանսական, ինչպես նաև անվտանգության հարցերում», - ասել է քաղաքական գործիչը։
Ֆոն դեր Լեյենը նաև նշել է, որ Արկտիկայի անվտանգության հարցերն ավանդաբար ՆԱՏՕ-ի պատասխանատվությունն են։ Սակայն նա ընդգծել է, որ Արկտիկան նաև Եվրամիության համար կարևոր տարածք է։
Ավելի վաղ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենը հայտարարել էր, որ դանիական և ամերիկյան ներկայացուցիչների միջև բանակցությունները բացահայտել են կողմերի միջև հիմնարար տարաձայնություններ Գրենլանդիայի հարցի վերաբերյալ։ Նա ընդգծել էր, որ Սպիտակ տանը վերջերս կղզու ճակատագրին նվիրված հանդիպման ժամանակ տեղի է ունեցել «անկեղծ և կառուցողական» զրույց, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ։