ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Կանխատեսումներ անող ամերիկյան ամենախոշոր «Polymarket» հարթակի առաջին հորիզոնականում Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված խաղադրույքներ են։ Հարթակն իրանական թեմայով 3 հարցում է դրել` «Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին կհեռացվի՞ գերագույն առաջնորդի պաշտոնից», «իրանական ռեժիմը կտապալվի՞ մինչև 2027 թվականը», «ԱՄՆ–ն կհարվածի՞ Իրանին»։
Հարցման մասնակիցների 20%–ը հավանական է համարում, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին կհեռանա պաշտոնից նշված ժամանակահատվածում, իսկ 80%-ը ենթադրում է, որ նա կշարունակի պաշտոնավարել։ Միևնույն ժամանակ Իրանի գործող քաղաքական ռեժիմի փլուզման հավանականությունը գնահատվում է գրեթե հավասար՝ 51% «այո» և 49% «ոչ», ինչը ցույց է տալիս բարձր անորոշություն։ Հարցման մասնակիցները կարծում են, որ առաջիկա օրերին ԱՄՆ–Իրան հնարավոր ռազմական բախման հավանականությունը քիչ է` 24%–ը համարում է, որ ԱՄՆ–ն Իրանին կարող է հարվածել մինչև հունվարի 18-ը, 28%–ը` մինչև հունվարի 23-ը, այսինքն՝ մեծամասնությունը կարծում է, որ ռազմական էսկալացիա չի լինի։
Американская платформа Polymarket принимает ставки на Иран
© Photo
Նման խոշոր հարթակում Իրանի թեման ակտուալ պահելու հարցին անդրադարձել է նաև ռուս փորձագետ Վլադիմիր Պրոխվատիլովը։
Նա հիշեցրել է, որ «Polymarket»-ը վերջերս 200 մլն դոլարի ֆինանսավորում է ստացել Պենտագոնի և Կենտրոնական հետախուզական վարչության հիմնական կապալառուներից մեկի՝ «Palantir» ընկերության հիմնադիր Փիթեր Թիելից։
Պրոխվալիտովի կարծիքով` դժվար չէ կռահել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմից սերտորեն վերահսկվող բլոկչեյն- հարթակն Իրանում բողոքի տրամադրությունները բորբոքելու գործիքներից մեկն է: Նա վստահ է` Իրանում բողոքի ցույցերը կառավարվում են ԱՄՆ-ի կողմից, քանի որ այն սոցիալականից վերածվեց քաղաքականի։ h
«Բողոքի ցույցերը քաղաքական բնույթ ստացան արտաքին ակտիվ աջակցության պայմաններում: Թվային տիրույթի և միջազգային լրատվամիջոցների միջոցով իրանական իշխանությունների վրա ճնշում գործադրելու հարցում առաջատար դիրքերում են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները: Իրանի Իսլամական Հանրապետության դեմ մղվող տեղեկատվական պատերազմում ներգրավված են արևմտյան խոշոր տաբլոիդներ, մեդիահոլդինգներ և առցանց հարթակներ, այդ թվում` կանխատեսումների բորսաները, որտեղ կտրուկ աճել են երկրում ապակայունացման վրա կատարվող խաղադրույքները: Առավելագույնս լայնորեն տարածվում են կեղծ լուրեր (ֆեյքեր) այն մասին, թե իբր իշխանությունները կորցրել են վերահսկողությունը խոշոր քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաքի նկատմամբ»,– իր հոդվածում գրել է Պրոխվատիլովը։
Փորձագետի խոսքով` Իրանի եմ տեղեկատվական դիվերսիոն գործունեության ձևավորման և վերահսկման գործում մեծ դեր ունի Կենսատեխնոլոգիական տեղեկատվության ամերիկյան ազգային կենտրոնը (National Center for Biotechnology Information), որը համակարգում է մի քանի վերլուծական խմբերի աշխատանքը պենտագոնյան EMBERS («Մխացող ածուխներ») նախագծի շրջանակներում:
«Virginia Tech-ի թիմն իր EMBERS նախագծի օգնությամբ վերջին երկու տասնամյակների ընթացքում ակտիվորեն վերահսկել է Իրանում բողոքի ցույցերը, ինչով զբաղվում է նաև այսօր»,– նշել է փորձագետը։
Նա հիշեցրել է, որ Իրանում բողոքի ակցիաները սկսվեցին ռիալի կտրուկ արժեզրկումից հետո Թեհրանի կենտրոնում գտնվող երկու խոշոր շուկաների մոտ. մանր առևտրով զբաղվողները փակեցին իրենց կրպակները և դուրս եկան փողոց։ Ռիալի արժեզրկման և գների աճի դեմ բողոքին միացան նաև Իրանի մայրաքաղաքի այլ բնակիչներ: Շուտով բողոքի ակցիաները դուրս եկան Թեհրանի սահմաններից։
«Սա այն դեպքում, երբ նոյեմբերին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել է ազգային արժույթի դենոմինացիայի մասին հրամանագիր. ներկայիս 10 հազար ռիալը հավասարեցվելու է մեկ նոր ռիալի։ Դրամանիշների փոխարինումը պետք է տեղի ունենա աստիճանաբար՝ երեք տարվա ընթացքում։ Բացի այդ, դեկտեմբերին վառելիքի գերծախսի և մաքսանենգության դեմ պայքարելու նպատակով Իրանի կառավարությունը բարձրացրել է պետության կողմից սուբսիդավորվող բենզինի գները՝ ներդնելով սակագների պրոգրեսիվ սանդղակ. առաջին 60 լիտրի արժեքը կազմում է 15 հազար ռիալ՝ մեկ լիտրի համար, հաջորդ 100 լիտրը՝ 30 հազար ռիալ՝ մեկ լիտրի համար, 160 լիտրից ավելին՝ 50 հազար ռիալ՝ մեկ լիտրի համար»,– ընդգծել է փորձագետը։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։