ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Շուրջ 22 մարդ է զոհվել Թաիլանդում ուղևորատար գնացքի և ռելսերի վրա ընկած շինարարական կռունկի բախման հետևանքով։ Այս մասին չորեքշաբթի հայտնում է ՌԻԱ Նովոստիին՝ հղում անելով Thai PBS հեռուստաալիքին։
Վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Բանգկոկից Ուբոն Ռատչատհանի քաղաք մեկնող ուղևորատար գնացքը բախվել է շինարարական կռունկին, որն ընկել էր ռելսերի վրա՝ Նակհոնրատչասիմա նահանգի Սիկհիո շրջանում ընթացող արագընթաց երկաթուղային գծի էստակադայի շինհրապարակում։
«Այս պահին Նակհոնրատչասիմա նահանգում ուղևորատար գնացքի և ռելսերի վրա ընկած շինարարական կռունկի բախման հետևանքով զոհերի թիվը կազմում է 22 մարդ»,-ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Բախման հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից, մի քանի վագոններում հրդեհ է բռնկվել: