ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. ՌԴ Նովոսիբիրսկի մարզում սղոցանյութի պահեստ է այրվում, հրդեհը մեկուսացվել է 1800 քառակուսի մետր տարածքում: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
«Խոշոր հրդեհ է բռնկվել Նովոսիբիրսկի շրջանում: Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներն օպերատիվ կերպով ժամանել են դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է 1800 քառակուսի մետր տարածքում: Հրդեհի լիկվիդացումը շարունակվում է: Տուժածների մասին տեղեկություն չի ստացվել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հրդեհաշիջումը բարդացնում են պահեստում պահվող դյուրավառ նյութերը: Աշխատանքներում ներգրավված է ՌԴ ԱԻՆ 37 աշխատակից և 10 միավոր տեխնիկա: