Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Կոմարովկան. ՌԴ ՊՆ

Քաղաքը վերահսկողության տակ է անցել «Հյուսիս» զորքերի խմբի ստորաբաժանումների կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Կոմարովկան։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդվում է, որ Սումիի մարզի քաղաքը վերահսկողության տակ է անցել «Հյուսիս» զորքերի խմբի ստորաբաժանումների կողմից։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։