Դանակահարություն և կրակոցներ Երևանի Աբովյան փողոցում․ կան վիրավորներ

Իրավապահները պարզում են վիրավորների ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Երևանի Աբովյան փողոցում այսօր դանակահարություն է եղել. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է հունվարի 14-ին` ժամը 15:00-ի սահմաններում։ Դեպքը եղել է Աբովյան 25 շենքի մոտ։
«Իրավապահները պարզել են, որ նշված վայրից 2 անչափահաս, որոնցից մեկը՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածով, տեղափոխվել են «Ուիգմոր» բժշկական կենտրոն, ևս մեկ հոգի էլ տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Աբովյան փողոցում գտնվող՝ «Մետրոնոմ» գետնանցումի տակ տնտեսական խանութի հսկայական ապակին փշրված է եղել, որը, ըստ օպերատիվ տեղեկությունների, կոտրվել է կրակոցի արդյունքում»,- գրում է կայքը։
Նշվում է, որ դրսում տեղադրված նստարանի մոտ էլ հայտնաբերվել են արնանման հետքեր, ինչպես նաև ատրճանակի «դետալ»։
Իրավապահները պարզում են վիրավորների ինքնությունը։
Դանակահարություն Չարենցավանում. 1 մարդ մահացել է, 2-ը` վնասվածքներ ստացել