ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում շտապօգնության մեքենան ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Վթարի հետևանքով բուժքույրը մարմնական վնասվածքներ է ստացել։ Նա տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Նշված շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Տավուշի մարզի Բերդ բնակավայրի «Բերդ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում»,- գրում է կայքը։
Շտապօգնության մեքենան նշված հիվանդանոցից բուժառուին տեղափոխել էր Երևան ու վերադառնում էր «Բերդ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։