Արագածոտնի մարզում Քուչակից դեպի Միրաք ավտոճանապարհին բուք է. ինչ վիճակ է ճանապարհներին

Ձնապատ ճանապարհներ. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ։ Ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ` հունվարի 14-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհները, Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Շիրակում Աշոցքի տարածաշրջանի, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Իսկ Լանջիկ բնակավայրի հատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արարատի մարզում Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Արագածոտնի մարզում Քուչակից դեպի Միրաք ավտոճանապարհին բուք է։
«Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է»,–հայտնում են դեպարտամենտից։
Նաիրիի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Մարտունիի, Սևանի, Աբովյանի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական մյուս ավտոճանապարհները բաց են:
10-13 աստիճանով կցրտի, ձյուն կգա. եղանակի տեսություն