ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Փարավանի լեռնանցքում (Հայաստանի սահման տանող ճանապարհ) ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկությունը վերսկսվել է: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Երթևեկությունն արգելվել էր հունվարի 11-ից եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Սահմանափակումը գործում էր Կոդա–Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ներպետական նշանակության ավտոճանապարհի 94-110-րդ կիլոմետր հատվածում (Փարավանի լեռնանցք) հատվածում։