Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Բեռնատարների համար ճանապարհը փակ է հունվարի 9-ից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Երեկ տեղեկացրել էինք, որ ճանապարհը բացվել է մարդատար մեքենաների համար։
«Ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Բեռնատարների համար ճանապարհը փակ է հունվարի 9-ից:
Հիշեցնենք` Վերին Լարսով անցնող ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով):