Ուկրաինայից թմրանյութեր են մատակարարել Դոնեցկ. 25 ձերբակալված կա

Ձերբակալվածների բնակության վայրերում հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր առմամբ ավելի քան 50 կգ սինթետիկ թմրամիջոց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ԴԺՀ վարչությունը կասեցրել է հանրապետության տարածքում թմրանյութերի մատակարարման խոշոր ալիքի գործունեությունը, ձերբակալվել է հանցավոր խմբի 25 մասնակից: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Ձերբակալվել է Ռուսաստանի 25 քաղաքացի, որոնք զբաղվել են թմրանյութերի մատակարարմամբ, փաթեթավորմամբ և տարածմամբ։ Պարզվել է, որ խմբի գործունեությունն ուղղված է եղել հանրապետության երիտասարդության շրջանում թմրամոլության քարոզչությանը», – ասված է հաղորդագրության մեջ:
ԱԴԾ-ի տվյալներով՝ հանցագործների անմիջական վերահսկողությունն իրականացվել է Ուկրաինայի տարածքից։
Ձերբակալվածների բնակության վայրերում հայտնաբերվել եւ առգրավվել է ընդհանուր առմամբ ավելի քան 50 կգ սինթետիկ թմրանյութ:
Քրեական գործեր են հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով և 228.1-րդ հոդվածի 5-րդ մասով («հանցագործության նախապատրաստում և հանցագործության փորձ» և «թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պատրաստուկների ապօրինի արտադրություն և վաճառք»):
Ռուսաստանի ԱԴԾ–ն ահաբեկչություն է կանխել Պերմի երկրամասում. տեսանյութ