ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Ուկրաինայի Գերագույն ռադան կողմ է քվեարկել պաշտպանության նախարար Դենիս Շմիգալի պաշտոնանկությանը։ Որոշման ընդունմանը կողմ է քվեարկել 265 պատգամավոր։ Ձեռնպահ են մնացել «Եվրոպական համերաշխություն» խմբակցությունը և «Ձայն»-ի անդամների մի մասը։
Պաշտպանության նախարար Դենիս Շմիգալի և առաջին փոխվարչապետ-թվային տրանսֆորմացիայի նախարար Միխայիլ Ֆյոդորովի հրաժարականի դիմումները խորհրդարան էին մուտքագրվել հունվարի 9-ին:
Շմիգալը պաշտպանության նախարար էր նշանակվել 2025 թվականի հուլիսին։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին ակնկալում է, որ խորհրդարանը կընդունի Շմիգալի թեկնածությունը փոխվարչապետի և էներգետիկայի նախարարի պաշտոնում: