Թեհրանը կպատասխանի իրանցի դիվանագետների նկատմամբ ԵՄ հնարավոր արգելքներին. ԱԳ նախարար

Ավելի վաղ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել էր, որ արգելել է Իրանի դիվանագետների և այլ ներկայացուցիչների մուտքը Եվրախորհրդարանի շենք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Թեհրանը հայելային պատասխան կտա ԵՄ-ի կողմից իրանցի դիվանագետների նկատմամբ հնարավոր արգելքներին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Իրանը չի պատրաստվում թշնամանալ ԵՄ-ի հետ, բայց ցանկացած սահմանափակման կտա հայելային պատասխան», - գրել է Արաղչին «X» սոցիալական ցանցի իր էջում:
Ավելի վաղ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների ֆոնին արգելել է Եվրախորհրդարանի շենք մուտք գործել իրանական դիվանագետներին և Բրյուսելում Իրանի այլ ներկայացուցիչներին: