Ռուսաստան մեկնած միգրանտներին հոսթելում տեղավորելու գործով կասկածյալ է ձերբակալվել

Վերահսկող մարմիններից թաքցվել է 1742 օտարերկրացիների իրական ներկայությունը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը ԱՊՀ երկրներից մեկի քաղաքացու է ձերբակալել 1742 միգրանտի հոսթելում «տեղավորելու» գործով։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
«Ոստիկանությունը պարզել է, որ չարագործները եկվորներին գրանցել են Մոիսեյենկո փողոցում գտնվող հոսթելում, սակայն միգրանտներն իրականում այնտեղ չեն բնակվել։ Այսպիսով` վերահսկող մարմիններից թաքցվել է 1742 օտարերկրացիների իրական ներկայությունը», – ասել է նա։
Պետերբուրգում միգրանտների ապօրինի օրինականացման սխեմա է բացահայտվել. տեսանյութ
Կասկածյալին մինչև հինգ տարվա ազատազրկում է սպառնում։
Մոսկվայում բացահայտել են ավելի քան 53 հազար միգրանտների ապօրինի օրինականացրած «ալիքը»