Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զինուժը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. ՌԴ ՊՆ

ՌԴ զինվորականները հարվածը հասցրել են հունվարի 12–ի լույս 13-ի գիշերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՌԴ զինվորականները, ի պատասխան Կիևի ահաբեկչական հարձակումների, զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար օգտագործվող էներգետիկ օբյեկտներին և Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը
«Զանգվածային հարված է հասցվել ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքի, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարությունը նշել է, որ հարվածների ընթացքում ոչնչացվել են Ուկրաինայի զինված ուժերի հեռահար անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։