Կրասնոդար–Երևան չվերթը կրկին չեղարկվել է

Չվերթը չեղարկվել է, թեև այս պահին Կրասնոդարի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման բոլոր սահմանափակումների վերացվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. «Աերոֆլոտ» ավիաընկերության Կրասնոդար-Երևան չվերթը կրկին չեղարկվել է։ Այդ մասին են վկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները։
Հունվարի 12-ին Կրասնոդար–Երևան չվերթը չեղարկվել էր Կրասնոդարի օդանավակայանի ժամանակավոր փակման պատճառով։
«Ռոսավիացիայի» տեղեկություններով՝ օդանավակայանի գործունեությունը վերականգնվել է միայն հունվարի 13-ի առավոտյան։ Մասնավորապես հանվել են թռիչքների անվտանգության համար կիրառված սահմանափակումները։
Սակայն այսօրվա չվերթը ևս չի կայանա։
Բացի այդ, ուշացումով Երևան կժամանեն Միներալնիե Վոդիից և Մոսկվայից մեկնած ինքնաթիռները։