Խոշոր ավտովթար Երևանում. տուժածներից 3-ը երեխաներ են

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդների և վիրավորների ինքնությունը պարզվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Այսօր Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 6 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 09։30-ի սահմաններում Հերացու թունելից դեպի Խանջյանի թունել տանող ճանապարհահատվածում բախվել են «Toyota», «Mercedes Sprinter», «Chevrolet», «Voyah» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Mercedes Sprinter»-ը բախվել է բետոնե պատնեշին։

«6 հոգու տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Տուժածներից 3-ը երեխաներ են,»,– գրում է կայքը։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդների և վիրավորների ինքնությունը պարզվում է։
Վայոց Ձորում բեռնատար է կողաշրջվել․ վարորդին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ