Հայ թենիսիստները հաղթանակ է տարել Թուրքիայում ընթացող ITF W35 մրցաշարի որակավորման փուլում

Թենիս. Արխիվային լուսանկար
Հայաստանի երկու մարզուհիներն էլ անցել են որակավորման երրորդ փուլ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը երկու հաղթանակ է տարել Անթալիայում ընթացող ITF W35 սերիայի մրցաշարի որակավորման փուլում։
Առաջին շրջանում Ազիզյանը հաղթել է թուրք թենիսիստուհի Էսիլա Թոքլուին, իսկ երրորդում՝ ռուսաստանցի Ուստինյա Լեկոմցևային։
Այս մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Անի Ամիրաղյանը, պայքարի մեջ է մտել երկրորդ շրջանից և հաղթել է Սերբիան ներկայացնող մարզուհուն։
Որակավորման վերջին՝ երրորդ փուլում Մարիա Ազիզյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Մարիա Մասիանսկայայի հետ, իսկ Անի Ամիրաղյանը՝ ուկրաինացի Անաստասիա Զապարինյուկի հետ։