Ո՞ր չվերթերի ինքնաթիռները ուշացումով կժամանեն «Զվարթնոց»

Ինքնաթիռների մեծ մասը Երևան են մեկնել Ռուսաստանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Ռուսաստանից, Հունգարիայից և Կիպրոսից չվերթեր իրականացնող ինքնաթիռները ուշացումով կժամանեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։
Ըստ օդանավակայանի առցանց չվացուցակի` ուշանում են Լառնակայի չվերթը («FlyOne» ավիաընկերություն), Բուդապեշտի չվերթը («Wizz Air» ավիաընկերություն), 3 չվերթ Մոսկվայից («Աերոֆլոտ», «FlyOne»), Եկատերինբուրգից («FlyOne») և Կրասնոդարից («Աերոֆլոտ»)։
Թե ինչն է ուշացումների պատճառը, հայտնի չէ։
Հրդեհ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում. ձեռքի ուղեբեռը բռնկվել է թռիչքի ժամանակ