Վայոց Ձորում բեռնատար է կողաշրջվել․ վարորդին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ

Վարորդին առաջին օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Վայոց Ձորում` Ելփին-Զանգակատուն ավտոճանապարհին, այսօր բեռնատար է կողաշրջվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 12։20-ի սահմաններում։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ «Dongfeng» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ են վարորդին դուրս բերել ավազով բարձրված բեռնատարի խցիկից։ Նա հոսպիտալացվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։