Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական հարձակումների հետևանքով Խերսոնի մարզում խաղաղ բնակիչներ են զոհվել

Ուկրաինայի զինուժն այս գիշեր մի շարք բնակավայրեր է հրետակոծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության հետևանքով Խերսոնի մարզում 2 խաղաղ բնակիչ է մահացել, 1-ը՝ վիրավորվել։ Տեղեկությունը սոցցանցում հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
«Գոլոպրիստանսկի շրջանում Նովովլադիմիրովկայի և Չուլակովկայի գիշերային հրետակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել։ Հակառակորդը Ալեշկինսկի շրջանի Տարասովկա գյուղում ահաբեկչական հարված է իրականացրել քաղաքացիական մեքենայի վրա։ Մեկ մարդ տուժել է, մեքենան զգալի վնաս է կրել», – գրել է Սալդոն Max հարթակում։
Մարզպետը հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Ալյոշկի, Կախովկա, Նովայա Կախովկա, Վելիկիե Կոպանի, Վելիկայա Լեպետիկխա, Գորնոստաևկա, Կամենկա, Կնյազե-Գրիգորևկա, Մալայա Լեպետիխա, Պեսչանովկա, Չեռնյանկի, Կաիրի և Զավոդովկա բնակավայրերը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։