Թրամփը չի վախենա անհրաժեշտության դեպքում Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելուց. Սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կաջակցի Իրանի դեմ հարվածներին, եթե Թեհրանը փորձի զարգացնել իր հրթիռային և միջուկային ծրագրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի տատանվի անհրաժեշտության դեպքում Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու հարցում, բայց դիվանագիտությունը միշտ առաջին տարբերակն է։ Այս մասին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահ Թրամփը միշտ ասել է, որ դիվանագիտությունը նախընտրելի է։ Դա միշտ էլ եղել է և միշտ էլ կլինի, բայց նա չի տատանվի կիրառել ԱՄՆ զինված ուժերի հզորությունը, եթե անհրաժեշտ համարի», - Fox News-ի եթերում ասել է Լևիթը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կաջակցի Իրանի դեմ հետագա հարվածներին, եթե Թեհրանը փորձի զարգացնել իր հրթիռային և միջուկային ծրագրերը։ Ավելի ուշ` Իրանում բողոքի ցույցերի և անկարգությունների ֆոնին, Թրամփը սպառնացել է Իրանին ուժեղ հարվածով, եթե ցուցարարներ զոհվեն` ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում օգնության կհասնի Իրանի ժողովրդին։
Վաշինգտոնը և Իսրայելն այս պահին չեն պատրաստվում հարձակվել Իրանի վրա. Իսրայելում ԱՄՆ դեսպան