Թեհրանը կասկածում է բանակցություններին Վաշինգտոնի պատրաստակամության վրա. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին. Արխիվային լուսանկար
Արաղչին ընդգծել է, որ Թեհրանը չի բացառում միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հնարավորությունը, սակայն միայն նախապայմանների, ճնշումների և սպառնալիքների բացակայության դեպքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Իրանի իշխանությունները կասկածում են ԱՄՆ վարչակազմի` կառուցողական երկխոսության պատրաստակամությանը։ Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
«Մենք չենք կարծում, որ Վաշինգտոնը պատրաստ է կառուցողական և ազնիվ բանակցությունների։ Հենց նրանք պատրաստ լինեն, մենք կուսումնասիրենք այդ հարցը»,-ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։
Միևնույն ժամանակ Արաղչին ընդգծել է, որ Թեհրանը չի բացառում միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հնարավորությունը, սակայն միայն նախապայմանների, ճնշումների և սպառնալիքների բացակայության դեպքում։ Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, եթե երկխոսությունն ընթանա իրավահավասար հիմունքներով։
Նախարարը նաև հայտարարել է որոշ ուժերի առկայության մասին, որոնք փորձում են ԱՄՆ-ին ներքաշել Իրանի հետ ռազմական հակամարտության մեջ՝ ի շահ Իսրայելի։ Ըստ Արաղչիի գնահատման՝ նման փորձերն ուղղված են տարածաշրջանում լարվածության սրմանը։
ԱԳՆ ղեկավարի հայտարարությունները հնչել են Իրանում զանգվածային անկարգությունների ֆոնին։ Երկրի անվտանգության կառույցներում աղբյուրների տվյալներով՝ բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, ոստիկանության աշխատակիցներ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և դրա հետ կապված «Բասիջ» կազմավորումների անդամներ։ Հաղորդվում է նաև հարյուրավոր վիրավորների մասին։ Անկարգություններ են արձանագրվել երկրի բոլոր 31 նահանգների ավելի քան 500 բնակավայրերում։
Այս տվյալների համաձայն՝ անկարգությունների մասնակիցները կիրառել են հրազեն և սառը զենք, ինչպես նաև ինքնաշեն պայթուցիկ սարքեր՝ հրահրելով բախումներ իրավապահ մարմինների հետ։
Իրանական ռիալի արժեզրկումը և բողոքի ակցիաները կազդե՞ն ՀՀ–ի վրա. տնտեսագետի գնահատականը