Փաստաբանը փորձել է թմրամիջոց փոխանցել «Վանաձոր» ՔԿՀ-ում գտնվող իր վստահորդին

Ծխախոտի տուփում հայտնաբերվել են 8 առանձնացված փաթեթներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Փաստաբանը փորձել է թմրամիջոց փոխանցել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում գտնվող իր վստահորդին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։
«Ծառայողները հունվարի 10-ին խուզարկել են «Վանաձոր» ՔԿՀ-ում իր վստահորդին այցելած փաստաբանին և նրա պայուսակում հայտնաբերել ծխախոտի տուփ, որում եղել է 8 առանձնացված փաթեթ»,- ասված է հաղորդագրությունում։
Փաթեթներում եղել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված (21,9 գրամ), փոշենման, դարչնագույն զանգված (2,9 գրամ), սպիտակ, փոշենման և բյուրեղանման զանգված (0,8 գրամ):
Փաստաբանը ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։
Հայաստան է ներմուծվել ավելի քան 7 կգ թմրամիջոց․ 2 կալանավորված կա