Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

«Օրեշնիկով» խոցվել է Լվովի ավիավերանորոգման գործարանի օդանավակայանի ենթակառուցվածքը․ ՌԴ ՊՆ

«Օրեշնիկի» կիրառմամբ հարվածի արդյունքում շարքից հանվել է Լվովի պետական ավիացիոն վերանորոգման գործարանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը «Օրեշնիկ» շարժական հրթիռային համալիրով հարվածել են Լվովի ավիավերանորոգման գործարանի արտադրամասերին, անօդաչու թռչող սարքերով` պահեստներին և գործարանի օդանավակայանի ենթակառուցվածքին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
««Օրեշնիկ» շարժական գրունտային հրթիռային համալիրի հարվածից խոցվել են արտադրական արտադրամասերը, ԱԹՍ-ների պատրաստի արտադրանքով պահեստները, ինչպես նաև գործարանի օդանավակայանի ենթակառուցվածքը»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն` «Օրեշնիկ» համալիրի կիրառմամբ հարվածի արդյունքում շարքից հանվել է Լվովի պետական ավիացիոն վերանորոգման գործարանը:
ՌԴ ՊՆ–ն առաջին անգամ ցուցադրել է «Օրեշնիկ» շարժական հրթիռային համալիրը