Կուբան ԱՄՆ–ի հետ չի բանակցում. նախագահ

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ Կուբան պետք է գնա գործարքի, քանի ուշ չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է, որ իր երկիրը չի բանակցում Վաշինգտոնի հետ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«ԱՄՆ կառավարության հետ բանակցություններ չեն ընթանում՝ չհաշված միգրացիայի ոլորտում տեխնիկական շփումները», - X սոցիալական ցանցում գրել է Կուբայի առաջնորդը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ Կուբան պետք է գնա գործարքի, քանի ուշ չէ։