ՀՕՊ համակարգերը գիշերը 13 ուկրաինական անօդաչու են խոցել Ռուսաստանի մարզերի երկնքում. ՌԴ ՊՆ

Չորս անօդաչու խոցվել է Ռոստովի մարզի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները անցած գիշերվա ընթացքում ՌԴ մարզերի երկնքում 13 ուկրաինական անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ համակարգերը որսացել և ոչնչացրել են ինքնաթիռատիպ 13 ուկրաինական անօդաչու, որից 4–ը` Ռոստովի մարզի վրա, 2–ական` Ղրիմի Հանրապետության, Ադիգեայի Հանրապետության, Կուրսկի մարզի և Սև ծովի վրա, և 1ը` Վորոնեժի մարզի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։