Արեգակի խոշոր ակտիվ կենտրոնը շարժվում է դեպի Երկիր. գիտնականներ

Շաբաթվա կանխատեսումները հնարավոր կլինի անել միայն այն բանից հետո, երբ կենտրոնը դուրս գա տեսանելի հատված և հասանելի դառնա դիտարկելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Արեգակի խոշոր ակտիվ կենտրոնը, որում արդեն իսկ տեղի են ունեցել հզոր և շատ հզոր բռնկումներ, շարժվում է դեպի Երկրին ուղղված կողմ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ՏՀԻ) արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
«Կասկած չկա, որ Արեգակի չերևացող կողմում այժմ ակտիվության խոշոր կենտրոն կա, որը 4 օրում արեն 2 բռնկում է առաջացրել, որոնք ենթադրաբար վերաբերում են ամենաբարձր X դասին։ 2 օրում Արեգակի այս մասը տեսանելի կդառնա Երկրից (այն արդեն շատ մոտ է` հորիզոնից այն կողմ), և հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ է այնտեղ ընդհանրապես կատարվում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս իրադարձության ազդեցությունը Երկրի վրա այժմ լիովին բացառված է, իսկ շաբաթվա կանխատեսումները հնարավոր կլինի անել միայն այն ժամանակ, երբ կենտրոնը դուրս գա տեսանելի կողմ և հասանելի դառնա դիտարկելու համար։
Բացի այդ, անցած գիշեր նույն շրջանում դիտվել է հզոր M դասի բռնկում (M3.3 միավոր): Արեգակի հակառակ կողմում տեղի ունեցող իրադարձությունները սովորաբար անհնար է արձանագրել և չափել, սակայն ակտիվ շրջանն արդեն անմիջապես հորիզոնի մյուս կողմում է, ինչի շնորհիվ էլ բռնկումը նկատել են։
Թռչունն Արեգակի վրա և հազարավոր ծաղկող աստղերի փունջ. 2025 թվականի տիեզերական լուսանկարներ