ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհուրդը մինչև 2050 թվականը վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծ է մշակում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Ոլորտի զարգացման լրացուցիչ մեխանիզմներ ստեղծելու և վառելիքաէներգետիկ համալիրին առնչվող և ջանքերի համակարգում պահանջող մարտահրավերներին արդյունավետորեն արձագանքելու նպատակով, ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհուրդը մինչև 2050 թվականը ԱՊՀ անդամ պետությունների վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծ է մշակում», – հայտնել է գլխավոր քարտուղարը։
Լեբեդևն ընդգծել է, որ ԱՊՀ երկրները ելնում են նրանից, որ էներգետիկ անվտանգության ապահովումն իրենց պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկն է և այս ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունը։
«Այս հարցի համապարփակ լուծման նպատակով 2025 թվականի հոկտեմբերին ընդունվեց «Տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին հռչակագիրը», որը նախաձեռնել էր ռուսական կողմը»,– նշել է Լեբեդևը։
ԱՊՀ-ի անդամ են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը և Տաջիկստանը։