ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Այգեստան գյուղում հրդեհվել է վագոն տնակ, փրկարարները ներսում հայտնաբերել են տղամարդու մոխրացած դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքը նշում է, որ հրդեհի մասին ահազանգը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ստացել է այսօր` ժամը 18։20-ի սահմաններում։
Դեպքի վայր է ժամանել Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Նշվում է, որ փրկարարները նախ կանխել են վագոն տնակում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն, որից հետո ներսում հայտնաբերել են տղամարդու մոխրացած դի։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը պարզվում են։
Կայքի տեղեկություններով` մահացածը նույն տան 72–ամյա բնակիչն է։