Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Վերին Լարս» անցակետը ներկայումս գործող միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի-Sputnik. Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով ճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այսմասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը ։
«Ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Վերին Լարս»անցակետը ներկայումս գործող միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):