Թրամփը հիանալի է անվանել Ռուբիոյին Կուբայի նախագահ նշանակելու գաղափարը

​Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Կուբան ծայրահեղ ծանր վիճակում է, և ոչ ոք չի կարող վստահությամբ ասել, թե ինչ տեղի կունենա դրա տնտեսության հետ ապագայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիանալի է անվանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Կուբայի նախագահ նշանակելու գաղափարը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել էր, թե Ռուբիոն «կդառնա Կուբայի նախագահը»։
​«Հիանալի գաղափար է»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը՝ մեկնաբանելով օգտատիրոջ հրապարակումը։
Ուրբաթ օրը Թրամփը հայտարարել էր, որ Կուբան ծայրահեղ ծանր վիճակում է, և ոչ ոք չի կարող վստահությամբ ասել, թե ինչ տեղի կունենա դրա տնտեսության հետ հետագայում։