ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. «Դնեպր» զորախումբն ազատագրել է Զապորոժիեի մարզի Բելոգորիե բնակավայրը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
««Դնեպր» զորախմբի ստորաբաժանումները ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Զապորոժիեի մարզի Բելոգորիե բնակավայրը»,-ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ինչպես նշվում է գերատեսչության ամփոփագրում, ուկրաինական զորքերը, չկարողանալով ներխուժել Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաք, փորձել են անօդաչու թռչող սարքի օգնությամբ Ուկրաինայի դրոշը տեղադրել քաղաքային վարչակազմի շենքի վրա: ԱԹՍ-ն և դրոշը ոչնչացվել են:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։