Լարսը մեկ օրում երկրորդ անգամ փակվեց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Վերին Լարս» անցակետը ներկայումս գործող միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի- Sputnik. Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը կրկին փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
«Ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը», – ասված է հաղորդագրության մեջ: Միևնույն ժամանակ, բեռնատարների համար երթևեկությունը փակ է մնում հունվարի 9-ից:
Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետը ներկայումս գործող միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):