Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար

Այսօր առավոտից ճանապարհը փակ էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվար- Sputnik. Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով ճանապարհը բացվել է թեթև մարդատար աավտոմեենաների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է երթևեկությունը թեթև մարդատարների համար»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երթևեկությունը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Հիմա ճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։
Հիշեցնենք, որ «Վերին Լարս»անցակետը ներկայումս գործող միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):