ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի -Sputnik. Ավստրալիայի Վիկտորիա նահանգում անոմալ շոգը հանգեցրել է լայնածավալ անտառային հրդեհների. կրակն արդեն ոչնչացրել է ավելի քան 300 հազար հեկտար անտառ, և իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական, գրում է The Guardian-ը:
Պարբերականի տվյալներով՝ տարերքը խլելէ մեկ մարդու կյանք, հարյուրավոր բնակիչներ մնացել են անօթևան։ Ավստրալիայի դաշնային իշխանությունները նահանգի կառավարության հետ համատեղ 19,5 մլն ավստրալական դոլար (մոտ 13 մլն դոլար) են հատկացրել տուժածներին օգնելու համար: Ընդհանուր առմամբ, Վիկտորիայում այրվել է առնվազն 119 շինություն։
Հունվարի 10-ի դրությամբ նահանգում կար67հրդեհի օջախներ, որոնցից 10-ը շարունակում են տարածվել։ Իշխանությունները զգուշացնում են, որ հրդեհները կարող են մոլեգնել ևս մի քանի շաբաթ: