ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Թմրանյութ օգտագործելու կասկածանքով ոստիկանությունը ձերբակալել է հայտնի թուրքական «Վաղորդյան թռչնակ» սերիալի գլխավոր դերակատար Ջան Յամանին: Այս մասին հայտնում է Sabah թերթը։
Նշվում է, որ ոստիկանները Ստամբուլում հերթական հակաթմրանյութային գործողությունն են իրականացրել շուրջ հարյուր զվարճանքի հաստատություններում, մասնավորապես` Bebek հյուրանոցում և Klein Phonix գիշերային ակումբում:

«Ռեյդի արդյունքում ձերբակալվել է յոթ մարդ, այդ թվում՝ դերասանուհի Սելեն Գյորգյուզելը, որը Klein Phonix ակումբի սեփականատերն ու տնօրենն է, իսկ դերասան Ջան Յամանը ձերբակալվել է Ruby գիշերային ակումբում», - գրում է հրատարակությունը։
«Klein Phonix»-ից և այլ հաստատություններից առգրավվել են թմրանյութեր և զինամթերք։
Ձերբակալվածների դեմ մեղադրանքներ են հարուցվել թմրանյութերի օգտագործումից և տարածումից մինչև «մարմնավաճառության համար վայրեր և հնարավորություններ տրամադրելը» հոդվածներով։ Նրանք շուտով կենթարկվեն թմրամիջոցների թեստերի։
Հավելենք, որ 36-ամյա Յամանը գլխավոր դերեր է խաղացել «Վաղորդյան թռչնակ», «Էլ Թուրքո» և «Սեր՝ ի հեճուկս» հեռուստասերիալներում։