ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՌԴ զինված ուժերը խոցել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովող էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու ՌԴ ԶՈւ զորքերի խմբավորումների հրետանին խոցել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք ապահովում են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքը, վառելիքի պահեստարանները, ինչպես նաև 153 շրջաններում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։