ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը Վրաստան–Ռուսաստան ուղղությամբ բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երթևեկությունը սահմանափակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գերատեսչությունից հայտնում են, որ բեռնատարների համար անցակետը շարունակում է փակ մնալ։