ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ռուսաստանցի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Անդրեյ Ռուբլյովի հետ միասին դուրս է եկել Հոնկոնգում ընթացող ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչ: Կիսաեզրափակիչում Խաչանովն ու Ռուբլյովը հաղթել են ամերիկացի Կիրկովին և հոլանդացի Սթիվենսին՝ 7:5, 3:6, 10:8 հաշվով։
Եզրափակիչում նրանք կխաղան իտալացի թենիսիստներ Մուզետիի և Սոնեգոյի հետ:
Նշենք, որ մրցաշարի քառորդ եզրափակիչում Խաչանովն ու Ռուբլյովը հաղթել են Թեո Արիբաժե և Ալբանո Օլիվետի ֆրանսիացի զույգին՝ 6:3, 3:6, 10:4 հաշվով։ Իսկ մինչ այդ` 1/8 եզրափակիչում՝ չեխ մրցակիցներին։