ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Իրանում բողոքի ակցիաների պատճառով չեղյալ են հայտարարվել Թեհրան-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթերը:
Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի տվյալների՝ Իրանի մայրաքաղաքից ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Երևանի ժամանակով 17:15-ին, իսկ Թեհրան պետք է թռչեր ժամը 18:15-ին:
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։