Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ինքնաթիռը մնացել է ձնակույտի մեջ։ Ինքնաթիռը փորձել է դուրս գալ թռիչքուղի, սակայն չի կարողացել։
Ձյան առատ տեղումներով ցիկլոնը խնդիրներ է առաջացրել նաև Ռուսաստանի այլ շրջաններում. հետաձգվել են թռիչքներ Կալինինգրադում, Մուրմանսկում և Սիկտիվկարում:
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռների ժամանման սահմանափակումները հանվել են։ Սակայն օդանավակայանում, միևնույն է, շատ ուղևորներ կան, նրանցից ոմանց նույնիսկ գորգեր և փչովի ներքնակներ են տրամադրել։
Հավելենք, որ անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգվում են նաև դեպի Երևան չվերթերը, մասնավորապես` Մոսկվայից և Եկատերինբուրգից: