Հրդեհ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում. ձեռքի ուղեբեռը բռնկվել է թռիչքի ժամանակ

Ինքնաթիռն արդեն անվտանգ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
Sputnik
Հրդեհ է բռնկվել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում։ Տեղեկությունը հայտնում է SHOT-ը։
Ըստ լրատվամիջոցի` դեպքը եղել է FlyOne Armenia ավիանկերության 3F324 չվերթի ինքնաթիռում. ուղևորներից մեկի ձեռքի ուղեբեռը բռնկվել է հենց թռիչքի ժամանակ` Երևանին մոտենալիս։
Ինքնաթիռը մնացել է ձնակույտի մեջ. իրավիճակը «Պուլկովո» օդանավակայանում
Ականատեսների խոսքով՝ ուղեկցորդուհիներն արագ և արդյունավետորեն արձագանքել են՝ օգտագործելով երեք հրդեհաշիջիչ։
Ըստ նախնական տվյալների` ձեռքի պայուսակում բռնկվել է հեռախոսի դյուրակիր լիցքավորիչը (փաուեր բանկ)։
Տուժածներ չկան. ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
Մոսկվայից Երևան 2 չվերթ է հետաձգվել. պատճառն առատ ձյունն է