Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ համակարգը գիշերը 59 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել ՌԴ մարզերում․ ՊՆ

Սև ծովի ջրային տարածքում ոչնչացվել է 11 անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Ռուսական ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռատիպ 59 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ 11 ԱԹՍ ոչնչացվել է Սև ծովի ջրային տարածքում, 10 ԱԹՍ՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում, 8 ԱԹՍ՝ Բրյանսկի մարզի տարածքում, 6 ԱԹՍ՝ Լիպեցկի մարզի տարածքում, 4–ական ԱԹՍ՝ Կալուգայի մարզի տարածքում, Ազովի ծովի ջրատարածքում, Ադիգեայի Հանրապետության տարածքում և Ղրիմի Հանրապետության տարածքում։ Դրանից բացի 3 ԱԹՍ ոչնչացվել է Մոսկվայի շրջանի տարածքում (այդ թվում՝ մեկը, որի ուղղությունը Մոսկվան էր), 2 ԱԹՍ՝ Բելգորոդի մարզի տարածքում և մեկական ԱԹՍ՝ Վորոնեժի, Սմոլենսկի և Տուլայի մարզերի տարածքներում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։