Ադելիա Պետրոսյանը ձմեռային оլիմպիական խաղերից առաջ մրցաշար չի ունենա. աղբյուր

Ադելիա Պետրոսյանը նախորդ տարվա սեպտեմբերին հաջողությամբ անցել էր որակավորումը Պեկինի մրցաշարում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հրաժարվել է 2026 թվականի оլիմպիական խաղերի մասնակիցներ Ադելիա Պետրոսյանի և Պյոտր Գումեննիկի համար հատուկ մրցաշար կազմակերպելու գաղափարից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
Ավելի վաղ ՌԴ գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Անտոն Սիխարուլիձեն հայտնել էր, որ մտադիր է հատուկ մրցաշար կազմակերպել ուժեղագույն ռուս գեղասահորդների մասնակցությամբ՝ օլիմպիադային Ռուսաստանի եռակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանի և ՌԴ չեմպիոն Պյոտր Գումեննիկի լավագույն նախապատրաստության համար:
Տարասովան գնահատել է Ադելիա Պետրոսյանի շանսերը ձմեռային օլիմպիական խաղերում
Ինչպես նշել է գործակալության աղբյուրը, սեղմ ժամկետներում նման մրցումներ կազմակերպելը խնդրահարույց է եղել, և Պետրոսյանն ու Գումեննիկը իրենց նախաօլիմպիական մեկնարկները պլանավորելու են հաստատված ժամանակացույցին համապատասխան:
Նշենք, որ Ադելիա Պետրոսյանն ու Պյոտր Գումեննիկը սեպտեմբերին հաջողությամբ հաղթահարել են Պեկինի մրցաշարի որակավորման փուլը: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) գեղասահորդներին օլիմպիական խաղերում հանդես գալու պաշտոնական հրավեր է ուղարկել, և ռուս մարզիկներն ընդունել են այն: