Վերականգնվել է Վրաստանից Հայաստան բեռնատարների երթևեկությունը

Ճանապարհը փակ էր եղանակային վատ պայմանների պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Վրաստանում վերականգնվել է բեռնատարների երթևեկությունը դեպի Հայաստանի հետ սահմանային անցակետերից մեկը տանող ավտոճանապարհին: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Ավելի վաղ վատ եղանակային պայմանների պատճառով վրացական կողմը արգելել էր կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը միջազգային նշանակության Ախալցխա - Նինոծմինդա ճանապարհահատվածում:
«Ներկա պահին երթևեկությունը թույլատրված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ էր նաև «Վերին Լարս» անցակետը, որը բոլոր միջոցների համար։
Ի՞նչ է կատարվում Վերին Լարսի ճանապարհին. տեսանյութ