Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. ենթակառուցվածքային օբյեկտ է վնասվել

Հարվածի հետևանքով 556 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Բելգորոդին՝ լուրջ վնաս հասցնելով ենթակառուցվածքային օբյեկտի։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Բելգորոդին։ Նախնական տվայլներով` տուժածներ չկան։ Լրջորեն վնասվել է ենթակառուցվածքային օբյկետ։ Արտակարգ բոլոր ծառայությունները աշխատում են տեղում», – գրել է ԳլադկովըTelegram-ում։
Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով 556 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, գրեթե նույնքան մարդ էլ` առանց ջեռուցման։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։